AM
30 Օգոստոս 2013 - 09:18 AMT

Թուրքիան մտադիր չէ տապալել նախագահ Ասադին

Հնարավոր ռազմական ներխուժումը Սիրիա նպատակ չի դնելու տապալել նախագահ Բաշար Ասադի ռեժիմը, այլ ուղղված է լինելու նրա ռազմական ուժերի թուլացմանը: Այդ մասին ասվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մի շարք նախարարների հանդիպմանը, գրում է Zaman-ը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այ մասին, որ Թուրքիան անմիջական մասնակցություն չի ունենա Սիրիայի դեմ օդային ռազմական գործողություններին, այլ միայն կօգնի մյուս երկրներին օդային հարձակումներ իրականացնելու գործում:

Էրդողանը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցները Սիրիայի հետ սահմանակից շրջաններում: