2013թ. օգոստոսին սպառողական գները Հայաստանում աճել են 9,3 տոկոսով: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 109.6%, ոչ պարենային ապրանքներինը` 104.3%, ծառայությունների սակագներինը` 111.2%:
2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակն աճել է 0.3%-ով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.0%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում արձանագրվել է գների և սակագների` համապատասխանաբար 0.1% և 2.6% հավելաճ:
Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.0%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում), իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.2%-ով: