AM
31 Օգոստոս 2013 - 11:11 AMT

Ռենդ Փոլ. Չէի ցանկանա, որ ԱՄՆ-ն իմ երեխաներին օգտագործեր Սիրիայում քրիստոնյաներին սպանելու համար

Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը դեմ է արտահայտվել ԱՄՆ մասնակցությանը Սիրիայի դեմ պատերազմին: «Այդ երկրում բնակվում է 2 մլն քրիստոնյա, և միջազգային միջամտությունը սիրիական ճգնաժամին սպառնալիքի տակ կդնի Մերձավոր Արևելքի խոշորագույն քրիստոնեական համայնքի կացությունը: Չէի ցանկանա, որ ԱՄՆ-ն իմ երեխաներին օգտագործեր Սիրիայում քրիստոնյաներին սպանելու համար»,-ասել է նա:

Նա նշել է նաև, որ եթե գրոհայինների կողմից կռվող իսլամիստներն իշխանության գան, Սիրիայի քրիստոնյաների վիճակը շատ ծանր կլինի և հնարավոր չի լինի խուսափել միջկրոնական դիմակայությունից:

Քրիստոնեություն է դավանում Սիրիայի բնակչության 10 տոկոսը: Ինչպես հայտնի է, Սիրիայում կա նաև հզոր հայկական համայնք: