Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին հայտարարել է, որ մեղադրանքները Սիրիայի իշխանությունների հասցեին քիմիական զենքի կիրառման վերաբերյալ պատրվակ են երկիր ներխուժելու համար, հայտնում է AFP-ն՝ Համենեիի վրա հղումով:
«ԱՄՆ-ն ու նրանց դաշնակիցները օգտագործում են քիմիական զենքի կիրառման մեղադրանքները որպես պատրվակ և հայտարարում են, որ մտադիր են ներխուժել Սիրիա հումանիտար հարցեր լուծելու համար»,-ասել է Համենեին:
Իրավիճակը Սիրիայում սրվեց օգոստոսի 21-ին, երբ մի շարք ԶԼՄ-ները հայտարարեցին Դամասկոսի արվարձանում կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին: Սիրիայի իշխանությունները հերքել են մեղադրանքները: Դրանից հետո Արևմուտքում բացահայտորեն խոսեցին Սիրիայի հակամարտությանը հնարավոր միջամտության մասին:
Բարաք Օբաման հավանություն է խնդրել ԱՄՆ Կոնգրեսից սիրիական բանակի ենթակառուցվածքների հրթիռային և ավիահարված հասցնելու համար: Կոնգրեսը կհավաքվի սեպտեմբերի 9-ին: Այսօր Սենատի արտաքին գործերի կոմիտեն հավանություն է տվել հարված հասցնելուն:






