AM
23 September 2013 - 09:42 AMT

Սպառողական գների աճով Հայաստանը զիջում է Ռուսաստանին՝ առաջ անցնելով Վրաստանից

2013 թ. հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների թվում Հայաստանը սպառողական գների աճովզբաղեցնում է երրորդ տեղը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների, սպառողական շուկայում 2013 թ. հունվար-օգոստոսին գրանցվել է 3,5 տոկոս գնաճ (տարեկան կտրվածքով 5,3 տոկոս), և մայն օգոստոսին՝ 0,3 տոկոս գնաճ:

Ընթացիկ տարվա ութ ամսում սպառողական գների աճի առաջատարը եղել է Բելառուսը՝ 8,2 տոկոս, նրան հաջորդում է Ռուսաստանը, չորրորդ տեղում Ղազախստանն է 3,1 տոկոսով:

Տաջիկստանում և Էստոնիայում գնաճը կազմել է 2,5 տոկոս, Ղրղզստանում և Մոլդովայում՝ 1,1-ական տոկոս, Ադրբեջանում՝ 0,2 տոկոս, Լիտվայում՝ 0,1 տոկոս: Իսկ ահա Լատվիայում և Ուկրաինայում գները նվազել են 0,6 տոկոսով, գնանկում է արձանագրվել նաև Վրաստանում և Թուրքմենստանում՝ 0,9 և 1,7 տոկոս համապատասխանաբար: