2013-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 11 151,2 հազար լիտր կոնյակ, ինչը 3,6 % տոկոսով ավելի է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (10 766,4 հազար լիտր):
Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 5 498,7 հազար լիտր օղի, ինչը քիչ է 2012-ի ցուցանիշից (6 466,3) 15 տոկոսով:
Բացի այդ, 2013-ի հունվար-օգոստոսին արտադրվել է 3 449,6 հազար լիտր գինի 2012-ի 2 598,4 հազար լիտրի փոխարեն (32,8 տոկոս աճ): Շամպայն-գինիների արտադրությունն աճել է 86,8 տոկոսով` կազմելով 172,4 հազար լիտր: Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 12 772,0 հազար լիտր գարեջուր, ինչը 21,3 տոկոսով ավելի է 2012 հունվար-օգոստոսին՝ հասնելով 9 729,0 հազար լիտրի:
Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2013-ի հունվար-օգոստոսին կազմել է 34 694,3 հազար լիտր, ինչը 37,7 տոկոսով ավելի է 2012-ի նույն շրջանի ցուցանիշից (25 196,1):
2013 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ խաղողի բերքը Հայաստանում կազմել է մոտ 152 հազար տոննա: Ելույթ ունենալով Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանը վստահություն է հայտնել, որ 2013 թ. բերքի ծավալը կգերազանցի նախորդ տարվա մակարդակը՝ 241,4 հազար տոննա:
Խաղողի մթերման գինն ընթացիկ տարում կազմել է 145 դրամ 1 կգ դիմաց՝ 2012 թ. 142,1 դրամի փոխարեն: Մթերման ծավալները 2012 թ. կազմել են 156,600 տոննա, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ի դրությամբ՝ 92,193 տոննա: