«Թուրքիայի կառավարությունը թանկ կվճարի ծայրահեղականներին օգնելու համար: Ահաբեկչությունը չի կարելի որպես խաղաքարտ օգտագործել, որը կարելի է ցանկացած պահի գրպանում պահել»,-հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սիրիական Halq հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հայտնում է rosbalt.ru-ն:
Թուրքիայի խորհրդարանն երկարացրել է Սիրիայի կողմից հնարավոր սպառնալիքին հակազդելու վերաբերյալ մանդատը մեկ տարով: Փաստաթուղթը Թուրքիայի կառավարությանն օժտում է անդրսահմանային զինված գործողություններ անցկացնելու լիազորություններով:
Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:
Ըստ Vatan թերթի, Թուրքիան է քիմիական զենքի բաղադրիչներ առաքել սիրիացի գրոհայիններին:






