AM
14 October 2013 - 09:50 AMT

«Բի-Դի-Օ Արմենիան» նշում է Հայաստանում գործելու մեկ տարին

Արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում գործում է «Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական ընկերությունը: ԲԻ-ԴԻ-Օ-ն մուտք գործեց Հայաստան «Ամերիա Աուդիտ» ընկերության միջոցով, որը գործելով Հայաստանի շուկայում դեռևս 1996 թվականից, արդեն հանդես եկավ նոր ապրանքանիշի ներքո` որպես Բի-Դի-Օ Արմենիա:

Բի-Դի-Օ Արմենիան, միավորելով միջազգային հարուստ փորձը և տեղի մասնագետների բարձր պրոֆեսիոնալ կարողություններն ու բազմամյա աշխատանքի արդյունավետ փորձը, մեկ տարվա ընթացքում ընդլայնել է գործունեության շրջանակները թե' Հայաստանում և թե' աշխարհի տարբեր երկրներում, ուր ներկայացված է ԲԻ-ԴԻ-Օ ընկերությունների ցանցը, որն այս տարի նշում է իր ձևավորման 50-ամյակը: Վերջին մեկ տարվա ընթացքում ԲԻ-ԴԻ-Օ-ն տարբեր երկրներում` Մեծ Բրիտանիա, Լիխտենշտեյն, Չինաստան, Հնդկաստան, Հունաստան, Հորդանան, Եթովպիա, Մոնղոլիա, Բարբադոս և այլն, ընդլայնել է իր աշխարհագրական ներկայացվածությունը` ծառայություններ մատուցելով արդեն աշխարհի 138 երկրում: Այս տարի բարեհաջող ավարտվեց նաև ԲԻ-ԴԻ-Օ-ի և PKF նշանավոր աուդիտորական ընկերությունների խմբի միացման գործընթացը, ինչը մեծացրեց ԲԻ-ԴԻ-Օ-ի ներուժը նոր պոտենցիալով, ասվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից PanARMENIAN.Net-ին տրամադրած հաղորդագրության մեջ:

ԲԻ-ԴԻ-Օ-ի կայուն առաջընթացը մեծապես նպաստում է Բի-Դի-Օ Արմենիայի հնարավորությունների ընդլայնմանը, ինչը գործարար աշխարհի համար զարգացման նոր ուղիներ է նախանշում:

Բի-Դի-Օ Արմենիան ծառայություններ է մատուցում գործունեության ամենատարբեր ոլորտներում հանդես եկող առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին, պետական հատվածի ընկերություններին, անհատ ձեռներեցներին և հարկ վճարող անհատներին:

Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են աուդիտորական և աուդիտին հարակից ծառայություններ, մասնագիտական փորձաքննություն, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում, ծառայությունների ամբողջական փաթեթ հարկային գործառնությունների բնագավառում, հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում, հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների պլանավորում ու հաշվարկում, բիզնեսի և գույքի գնահատման ծառայություններ, հաշվապահական, ֆինանսական, հարկային և կառավարչական խորհրդատվական ծառայություններ, ՏՏ ոլորտի խորհրդատվություն:

«ԲԻ-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է Բի-Դի-Օ ընկերությունների խմբի անդամ: Վերջինս Բի-Դի-Օ միասնական առևտրային նշանի ներքո միավորում է մեծ թվով հաշվապահական ընկերություններ ամբողջ աշխարհից:Ունենալով ավելի քան 1,204 գրասենյակ աշխարհի շուրջ 138 երկրում` Բի-Դի-Օ-ն համարվում է հինգերորդ ամենախոշոր ընկերությունների խումբն աշխարհում: