Ժնևում սկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկօրյա բանակցությունները: Բեկում ոչ ոք չի ակնկալում: Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան «ճանապարհային քարտեզ» մշակել՝ նշելով, որ այդ գործընթացը ցանկացած դեպքում «շատ ժամանակ է պահանջում»:
Ւրանի նախագահ Հասան Ռոուհանին, որին Արևմուտքում չափավոր քաղաքական գործիչ են համարում, հայտարարել է, որ կցանկանար համաձայնության հասնել կես տարվա ընթացքում, հայտնում է ВВС-ին:
Արևմտյան երկրները գտնում են, որ Թեհրանը ձգտում է ստեղծել ռազմական միջուկային ներուժ, այn դեպքում, երբ Իրանի իշխանությունները դա կտրականապես հերքում են: Բանակցությունների շեմին Իսրայելը զգուշացրել է, որ «պատմական սխալ» կլիներ մեղմացնել ճնշումն Իրանի հանդեպ:
Իրանի ու ԱՄՆ հարաբերությունները ջերմացան Իրանում նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահի պաշտոնը ստանձնեց Հասան Ռոուհանին: Ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ նստաշրջանում՝ Ռուհանին հայտարարեց, որ պատրաստ է բանակցություններ սկսել սեղմ ժամկետում միջուկային խնդրի կարգավորման նպատակով: Իրանի նախագահը նշեց 3-6 ամիս ժամկետը: Նյու Յորքում նաև տեղի ունեցավ Իրանի հետ բանակցողների «վեցնյակի» հանդիպումը, որի արդյունքներից կողմերը գոհ մնացին և երկխոսություն հաստատվեց ԱՄՆ ղեկավարության հետ:






