Ադրբեջանցիները գնալով ավելի հաճախ են հանդես գալիս «օրվա հերոսների» դերում՝ հանցավոր հաշվեհարդարներ, սպանություններ, ահաբեկչություններ, մասնակցություն սիրիական պատերազմին ջիհադիստների կողմից: «Հանդուրժող ու քաղաքակիրթ» Ադրբեջանը դառնում է Հարավային Կովկասում ծայրահեղականության կենտրոններից մեկը, ինչը մեծ աղետներով է սպառնում այդ երկրին: Ըստ իս, պատճառն այն է, որ պետությունն անվերջ լվանում է բնակչության ուղեղը՝ ներշնչելով ադրբեջանցիներին, որ նրանք կարող են անել ինչ ուզեն: Արդյունքում ստանում ենք հետևյալը՝ նավթային սուլթանությունից սերող մարդասպաններն ու բռնաբարողները նույն Ռուսաստանում անում են, ինչ ցանկանան. սկսած բիզնեսից և վերջացրած կենցաղային սպանություններով: Վերջերս բավականին աղմուկ հանեց Մոսկվայի Չերքիզովի շուկան, որը պատկանում է ծնունդով Ադրբեջանից Թելման Իսմայլովին: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ Իսմայլովն ամենևին էլ ադրբեջանցի չէ, այլ հրեա, միևնույն է, ռուսաստանցի բնակչի համար նա և Եգոր Շչերբակովի ենթադրյալ մարդասպան Օրհան Զեյնալովը նույն դեմքն ունեն: Անկակասծ, շուտով Բաքուն կհայտարարի, թե Զեյնալովը «ստվերում է ադրբեջանցի ժողովրդի բարի համբավը» և այլն: Բայց, բոլորի հանդեպ այդ վայրագ ատելությունը դեռ Սումգայիթից է գալիս, երբ արնախում ամբոխը կոտորում էր հայերին ու ջարդում նրանց ունեցվածքը իշխանությունների թողտվությամբ, հիշեցնում է aif.ru-ն: Նույնը տեղի է ունենում այժմ: Միայն Ադրբեջանում կարող էր հասակ առնել Ռամիլ Սաֆարովի նման մարդասպանը, որին հերոսի կոչում տվեցին: Այնպես որ երիտասարդները, որոնք միգրանտների մեծ մասն են կազմում, գիտեն ումից օրինակ վերցնեն:
Դա Ռուսաստանում: Իսկ Սիրիայում, որտեղ կռվում են ադրբեջանցիները, նրանք չեն թաքցնում իրենց ազգային պատկանելությունը: Եվ Բաքվում ոչ ոք իշխանության շարքերից չի դատապարտում այսպես կոչված «իսլամի պաշտպաններին»: Ադրբեջանի ԱԳՆ-ն, որը շատ օպերատիվ արձագանքում է տարբեր օտարերկրյա քաղաքական գործիչների կողմից Արցախ այցելություններին, զարմանալիորեն լռում է, երբ գործը հասնում է վարձկան մարդասպաններին:
Եվ վերջին նորությունը: Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչական գործողության նախապատրաստման համար 4 կասկածյալների: Նրանցից մեկը Մեծ Բրիտանիայի 28-ամյա քաղաքացի է ծնունդով Ադրբեջանից, մյուսները՝ Թուրքիայից, Ալժիրից ու Պակիստանից:
Հիմա ի՞նչ՝ Իլհամ Ալիևը կրկին խոսելու է ժողովրդավարության ու թափանցիկ ընտրությունների մասին: Հավանաբար ոչ, քանի որ նա արդեն տուժել է իր պաշտոնյաների գործողություններից՝ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ու նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը խեղաթյուրել են Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի խոսքերը: Հավանաբար, ԱՄՆ-ն ճնշում կգործադրի Ալիևի վրա ածխաջրածինների առաքումների հարցում, քանի որ այլ կերպ նրա վրա ազդել չի լինի: Բոլոր խոսակցություններն Ադրբեջանում կոռուպցիայի մասին այդպես էլ խոսակցությունների մակարդակի վրա կմնան և անակնկալ չի լինի, եթե հանկարծ մարդասպան Զեյնալովին ազատ արձակեն՝ եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում:






