ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առանցքային կոմիտեներից մեկը հայտարարել է դաշնային բյուջեի հանրապետական պլանի քննարկման հետաձգման մասին: Հավանաբար, Հանրապետական կուսակցությանը չի հաջողվի ապահովել քվեների անհրաժեշտ քանակը, հայտնում է Fox News-ը:
Կարևորագույն գործոններից մեկը Heritage Action կոնսերվատիվ խմբի ելույթն էր քննարկման ներկայացված ծրագրի դեմ: Սկզբնական քվեարկությունը նախատեսվում էր անցկացնել հոկտեմբերի 15-ի երեկոյան:
Ավելի վաղ հաղորդագրություններ հայտնվեցին, որ հանրապետականները, որոնք վերահսկում են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, մտադիր են հոկտեմբերի 15-ի երեկոյան քվեարկություն անցկացնել կառավարության աշխատանքի վերսկսման սեփական ծրագրի վերաբերյալ՝ հոկտեմբերի 17-ի դեֆոլտից խուսափելու համար, ժողովրդավարներից Սենատում բյուջեի վերաբերյալ համաձայնության մասին նորությունների սպասելով:
Ներկայացուցիչների պալատի ջանքերը բարդացնում են բյուջետային փակուղին, քանի որ Սենատը վերահսկող ժողովրդավարները համաձայն չեն հանրապետականների պլանների հետ, հայտնում է ՌԲԿ-ն: Դրանք ներառում եմ ԱՄՆ կառավարության կարճատև ֆինանսավորումը՝ մինչև դեկտեմբերի 1-ը, պետական շեմի բարձրացումը մինչև 2014 թ. փետրվարի 7-ը և սուբսիդավորման վերացումը, որոնք թույլ են տալիս Կոնգրեսի անդամներին, նրանց անձնակազմին և նախագահի վարչակազմի աշխատակազմին ձեռք բերել բժշկական առողջապահական ապահովագրություն:
Միաժամանակ միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը հաստատել է ԱՄՆ վարկանիշը ААА մակարդակով «բացասական կանխատեսմամբ» և հնարավոր վերանայման առումով դեպի նվազում՝ հայտարարելով, որ փակուղային իրավիճակը բանակցություններում կարող է նվազեցնել երկրի կառավարական ու քաղաքական ինստիտուտների արդյունավետությունը, հայտնում է Associated Press-ը: