AM
18 Հոկտեմբեր 2013 - 13:44 AMT

Լիբիայի իշխանությունները խորհուրդ են տալիս քրիստոնյաներին հեռանալ երկրից

Լիբիայի իշխանությունները խորհուրդ են տալիս քրիստոնյաներին հեռանալ երկրից, քանի որ չեն կարող երաշխավորել նրանց անվտանգությունը: Մասնավորապես, նման հորդորեն են հնչել քահանաների ու վանականների հասցեին, ինչպես նաև բժիշկների, որոնք օգնում են փախստականներին:

Ըստ Հյուսիսային Աֆրիկայի եպիսկոպոսների տարածաշրջանային խորհրդաժողովի նախագահ, արքեպիսկոպոս Ռաբաթ Վինսենթ Լանդելի, ստեղծված իրավիճակը սպառնալիքի տակ է դնում Լիբիայում կաթոլիկ եկեղեցու բուն գոյությանը, գրում է «Ռոսբալտը»: Ինչպես հայտնում է AsiaNews-ը, օտարերկրյա բարեգործական կազմակերպությունների աշխատակիցները, որոնք օգնում են լիբիացիներին, հիմնականում քրիստոնյաներ են: Նրանց սպառնում են զինյալ ծայրահեղական իսլամիստները, որոնք պատասխանատու են, ըստ եպիսկոպոսի, ահաբեկչության ու զանգվածային սպանությունների համար:

Լիբիայում քրիստոնյաները կազմում են բնակչության 1 տոկոսը, դրանք հիմնականում ղպտիներ են: Բոլոր հրեաներին ու կաթոլիկ իտալացիներին 1969 թվականին երկրից արտաքսեց Մուամմար Քադդաֆին: Ընդամենը Լիբիայում բնակվում է 5 700 000 մարդ: