AM
22 Հոկտեմբեր 2013 - 12:00 AMT

Անդերս ֆոգ Ռասմուսեն. Ոչ Վրաստանը, ոչ Ուկրաինան չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամներ 2014 թվականին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը պատմել է կազմակերպությանը Վրաստանի ու Ուկրաինայի անդամակցելու պլանների մասին: Ըստ նրա, 2008 թ. ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Բուխարեստում երկու կողմերն էլ հավանություն էին տալիս Վրաստանի անդամակցությանը կազմակերպությանը՝ և ՆԱՏՕ-ն, և Վրաստանը: Նոր կառավարությունը սատարեց Դաշինքին անդամակցելու գաղափարին, սակայն, այնուամենայնիվ, 2014 թվականին դա տեղի չի ունենա և համագործակցությունը կշարունակվի ՆԱՏՕ-Վրաստան Խորհրդի շրջանակում:

Իսկ Ուկրաինան, որը նախկինում հայտարարում էր ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին, որոշել է չանդամակցել ոչ մի միջպետական դաշինքի: Այդ կապակցությամբ համագործակցությունն այդ երկրի հետ նույնպես կշարունակվի ՆԱՏՕ-Ուկրաինա Խորհրդի շրջանակներում, ասել է Ռասմուսենը Բրյուսելում, հայտնում է eer.ru-ն: