AM
24 Հոկտեմբեր 2013 - 14:16 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետվճարային բաժանորդներին ավելի մատչելի ինտերնետ է առաջարկում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի մատչելի ինտերնետ է առաջարկում հետվճարային բաժանորդների համար: Այժմ հետվճարային բաժանորդները

* հնարավորություն ունեն ակտիվացնելու ավելի մեծ ծավալի ինտերնետ-փաթեթներ՝ առավել մատչելի պայմաններով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հետվճարային բաժանորդների համար առաջարկվում են հետևյալ Ինտերնետ-փաթեթները՝

Փաթեթ – Ամսավճար (դրամ) – Փաթեթի չափ (ՄԲ)

«inet 300» – 1250 – 300

«inet 1500» – 2000 – 1500

«inet 3000» – 3000 – 3000

Իսկ ամսվա ընթացքում փաթեթում ներառված ՄԲ-ները սպառելուց հետո օգտագործված ինտերնետի վճարը գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագների:

Փաթեթն ակտիվացնելու կամ այլ գործողությունների համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել համապատասխան հրահանգը: Հրահանգներ՝

«inet 300» փաթեթի ակտիվացում *110*1#

«inet 1500» փաթեթի ակտիվացում *110*2#

«inet 3000» փաթեթի ակտիվացում *110*3#

Ինտերնետ-փաթեթի ապաակտիվացում *110*0#

Օգտագործած ինտերնետի արժեքի և ընթացիկ փաթեթի ստուգում *310#

Անմիջապես USSD մենյու մուտք գործելու համար անհրաժեշտ է ուղարկել *110# հրահանգը:

* Բացառությամբ «Անձնական», «Խոսում է քաղաքը» և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդների: