AM
26 Հոկտեմբեր 2013 - 11:17 AMT

Sabah. Թուրքիան չի ստացել Մաքսային միությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ

Թուրքիան չի ստացել եվրասիական Մաքսային միությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ, գրում է Sabah թերթը ԱԳՆ աղբյուրների վրա հղումով:

Ըստ թերթի, ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Անկարային առաջարկվել է անդամակցել ՄՄ-ին: «Մեկ տարի առաջ Անկարան բանակցում էր կազմակերպությանն անդամացելու շուրջ, սակայն այս պահին դա կորցրել է իր արդիականությունը»,-գրում է թերթը:

Մինսկում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Թուրքիային ևս ընդունել Մաքսային միության շարքերը: «Թուրքիայի նախագահը դիմել է ինձ ՄՄ-ին անդամակցելու խնդրանքով: Եկեք ընդունենք Թուրքիային»,-ասել է Նազարբաևը Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: