2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.4% գնաճ:
2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինը նվազել է 0.1%-ով:
2013թ. հոկտեմբերին 2012թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 3.7% գնանկում և դիզելային վառելիքի 0.1% գնաճ: Հոկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 2.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 0.4% գնաճ, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Այսօրվա դրությամբ «Սուպեր» տեսակի բենզինը կարելի է ձեռք բերել 530 դրամով, «Պրեմիում» տեսակը՝ 500 դրամով, «Ռեգուլյարը»՝ 480 դրամ: