Պետական սահմանը պահպանող ադրբեջանական եւ վրացական զորքերի ստորաբաժանումները բերվել են բարձր մարտական պատրաստականության: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «ANS» հեռուստաալիքը, պատճառն անհայտ անձանց կողմից նախորդ օրը տեղի ունեցած զինված հարձակումն է Ադրբեջանի սահմանային պահակակետերից մեկի վրա: Ի պատասխան ադրբեջանցի սահմանապահների կանգառնելու պահանջին ` սահմանազանցները կրակ են բացել: Փոխհրաձգության հետւեանքով սահմանապահներից մեկը զոհվել է, մեկը` վիրավորվել: Ենթադրվում է, որ վիրավորներ կան նաեւ հարձակվողների թվում, որոնք թաքնվել են խիտ անտառում: Ներկայումս ադրբեջանցի եւ վրաց իրավապահ մարմինները զբաղված են սահմանազանցների որոնմամբ: