Սպիտակ տունը և ԱՄՆ Կոնգրեսի հետախուզական գործունեության կոմիտեի ղեկավարը մերժել են ԿԸՀ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ներման խնդրանքը, որը նաև The Washington Post և The Guardian իրազեկիչն է, հայտնում է Associated Press-ը:
Համապատասխան նամակը Սնոուդենը փոխանցել է նոյեմբերի 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որտեղ ասվում է, որ «ճշմարտությունն ասելը հանցագործություն չէ»: «Ես վստահ եմ, որ միջազգային հանրության աջակցությամբ ԱՄՆ կառավարությունը կհրաժարվի իր վնասակար գործողությունից», ասվում է նամակում:
Սնոուդենը նամակը փոխանցել է Մերկելին Գերմանիայի բունդեսթագի «կանաչների» ներկայացուցիչ Քրիստիան Շտրեբելեին, որը հանդիպել է Սնոուդենի հետ Գերմանիա այցի ժամանակ, հայտնում է ՌԲԿ-ն:
Սակայն Սնոուդենի խնդրանքը վրդովմունք է առաջացրել ԱՄՆ-ում: Կոմիտեի նախագահ, կոնգրեսական Մայք Ռոջերսը իրազեկիչի ներումը «սարսափելի գաղափար» է համարել: Նրա գործընկեր, սենատոր Դայան Ֆայնշթեյնը Կալիֆորնիայից նշել է, որ Սնոուդենը խախատել է օրենքը, փոխանակ մասնավոր կերպով հայտնելու իր բացահայտումները կոմիտեին: Ըստ Սպիտակ տան խորհրդական Դեն Փֆայֆերի, ներման մասին առաջարկը նույնիսկ չի քննարկվում, իսկ Սնոուդենը պետք է վերադառնա ԱՄՆ ու կանգնի դատարանի առջև:
ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը վստահ է, որ սկանդալը հատւոկ ծառայությունների շուրջ, որը բորբոքվեց իր տրամադրած փաստաթղթերի հիման վրա, օգտակար կլինի հանրությանը և կնպաստի մարդկանց օրենսդրական պաշտպանությանը:
Նախօրեին Spiegel ամսագիրը հրապարակել էր Սնոուդենի հեղինակային նյութը: Հինգ պարբերությունից կազմված տեքստը վերնագրված է «Ազատության մանիֆեստ»: ԿՀՎ նախկին աշխատակիցը գրել է այն նոյեմբերի 1-ին Մոսկվայում, հանդիպուման հաջորդ օրը Շտրեբելի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Լրտեսական սկանդալը ծագեց այս տարվա ամռանը, երբ ԶԼՄ-ները սկսեցին հրապարակել ԿՀՎ ու ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության տվյալները, որոնք Սնոուդենը տրամադրել էր լրագրողներին: Հայտնի դարձավ, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսել են ոչ միայն շարքային մարդկանց, այլ առնվազն 35 պետությունների ղեկավարների՝ ներառյալ եվրոպականները: ԵՄ մի շարք երկրներ պարզաբանումներ են պահանջել ԱՄՆ-ից: Ինչպես ակնկալվում է, ներքին ստուգումներ կանցնեն ԵՄ անվտանգության բոլոր ծառայություններում:
«Մարդիկ պետք է պայքարեն, որօեսզի հանրության համար նշանակություն ունեցող հարցերը լռության չմատնվեն: Ով ճշմարտությունն է ասում, հանցագործություն չի կատարում»,-գրում է Սնոուդենը իր մանիֆեստում: Նա վստահ է, որ իր բացահայտումների օգտակարությունն ակնհայտ է, քանի որ «փոփոխություններ կառաջարկվեն քաղաքականության և օրենսդրության մեջ»:






