AM
8 November 2013 - 06:32 AMT

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է Խնայողությունների միջազգային օրվան

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցել է Խնայողությունների միջազգային օրվան նվիրված տոնակտարություններին: «Մեր մասնակցության հիմնական նպատակն է միջոցների խնայողության խթանումը, ինչպես նաև տարբեր պետական ու մասնավոր ընկերությունների ուշադրությունը հրավիրելբնակչության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը», – նշեց իր ելույթում Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը: «Մեր բանկը մեծ ուրախությամբ մասնակցեց տվյալ ցուցահանդեսին և հուսով ենք, որ նման միջոցառումները կօգնեն մեր քաղաքացիներին գիտակցել իրենց խնայողությունները ճիշտ կառավարելուանհրաժեշտությունը», ասել էնա, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

924 թվականի հոկտեմբերի 24-ին 29 երկրների խնայբանկերի ներկայացուցիչները հավաքվեցին Միլանում Խանյողական բանկերի առաջին միջազգային կոնգրեսի: Կոնգրեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 31-ը որոշվեց «ի հիշատակ բոլոր երկրների խնայբանկերի առաջին հավաքի» ամեն տարի նշել որպես Խնայողությունների միջազգային օր: Իտալացի պրոֆեսոր Ռավիզան այդ օրը հռչակեց Խնայողության միջազգային օր: Սակայն, ըստ գաղափարախոսների, այդ օրը պետք է նվիրել ոչ միայն գումարների խնայողությանը, այլ նաև տնտեսմանը ավելի լայն իմաստով՝ ժամանակի, ուժերի խնայողությանը: 1989 թվականին Խնայողությունների միջազգային օրը պաշտոնապես ամրագրվեց ՄԱԿ-ի կողմից:

Երևանի կենտրոնում ՝ Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցային» հարող փոքրիկ հրապարակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Խնայողությունների միջազգային օրվան, որն անցկացվում է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում: Կազմակերպիչներն են Կենտրոնական բանկը, Ֆինանսական համակարգի հաշտարարը, առևտրային բանկերը, որոնք հանդես են եկել իրենց տաղավարներով՝ առաջարկելով շահավետ պայմաններ խնայողությունները պահելու համար:

2013 թվականի հունիսի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ 478 բաժանմունքներով: Իրավաբանական, ֆիզիկական ավանդների, ինչպես նաև մասնավոր գործարարների ավանդների ընդհանուր ծավալը առևտրային բանկերում 2013 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով կազմել է 1 340,9 դրամ: