AM
8 November 2013 - 10:49 AMT

Վերջին 9 ամսում Հայաստանում 66 965 կարատ ադամանդ է արտադրվել

2013-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 47 531 կարատ ադամանդ 2012-ի նույն շրջանի 42 427 կարատ ադամանդի փոխարեն: Ինչպես հայտնում են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայություն արտադրման աճը կազմել է 57,8%:

Բացի այդ, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 818,6 կգ ոսկերչական արտադրանք 2012-ի նույն շրջանի 740,6 կգ փոխարեն: Այսպիսով, 2012-ի ցուցանիշի համեմատ այս արտադրությունում 2013թ. առաջին 5 ամսում 10,5 տոկոս անկում է գրանցվել:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից PanARMENIAN.Net ին տրամադրած տեղեկությունների համաձայն, 2013 թ, երրորդ եռամսյակի տվյալներով «ԱԼՌՈՍԱ»-ն Հայաստան է արտահանել 4,851 մլն ԱՄՆ դոլարի 40 233 կարատ ադամանդ 2012 թ. նույն ժամանակահատվածի 7, 586 մլն դոլարի 34 769 կարատի դիմաց: