AM
8 Նոյեմբեր 2013 - 10:15 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերացրել է հաճախականություններին անօրինական միջամտությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ինհատկացված հաճախականություններին իրականացվող միջամտության աղբյուրը՝ չարտոնված և անօրինական սարքերը, հայտնաբերվել են, և դրանց գործունեությունը դադարեցվել է: Խնդիրների պատճառով բաժանորդները որոշակի դժվարությունների էին հանդիպում Երևանի կենտրոնական հատվածում՝ ներառյալ Իսահակյան, Թումանյան, Աբովյան, Տերյան, Մոսկովյան փողոցներին, ինչպես նաև «Կասկադ» համալիրի և մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքներում:

Անօրինական սարքերը հայտնաբերվել են, և դրանց գործունեությունը դադարեցվել է հեռահաղորդակցության ոլորտի համապատասխան մարմնի փորձագետների աջակցությամբ և նրանց հետ համագործակցաբար, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հետագայում ևս ընկերությանը հատկացված հաճախականություններին միջամտող սարքերի չարտոնված և անօրինական տեղադրման ու օգտագործման դեպքում ընկերությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ օրինական քայլերը՝ վերը նշված սարքերի գործունեությունը կանխելու և դադարեցնելու համար: