AM
10 January 2003 - 15:02 AMT

ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 8,5 ՀԱԶԱՐ ՓԱԽՍՏԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

2002 թ. նոյեմբերին Հայաստանի քաղաքացի է դարձել Ադրբեջանից 758 հայ փախստական: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի ներկայացուցչի օգնական Էմիլ Սահակյանը: Նրա խոսքերով` 2002 թ. 11 ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքացի է դարձել Ադրբեջանից մոտ 8,5 հազար փախստական: Ընդհգանուր առմամբ, 1999 թ-ից մինչեւ 2002 թ. դեկտեմբեր ամիսը հայկական անձնագիր է ստացել ավելի քան 48 հազար հայ փախստական: