«Գազպրոմ» ԲԲԸ-ն եւ Հայաստանի կառավարությունը 25 տարի ժամկետով համաձայնագիր են ստորագրել, որը որոշում է ռազմավարական սկզբունքները Հայաստանի Հանրապեության տարածքում գազաէներգետիկ նախագծերի համագործակցության առումով: Փաստաթղթով նախատեսված է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի կառավարությունից ձեռք կբերի Հրազդան Ջեկի 5-րդ էներգաբլոկը(Հրազդան-5), ինչպես նաեւ Հայաստանի գազային բնագավառի օբյեկտներ, հաղորդում է «Գազպրոմ» ԲԲԸ մամլո ծառայությունը:
Առքուվաճառքի նախնական համաձայնագրերը պետք է կնքվեն մինչեւ 2006 թվականի ապրիլի 14-ը, իսկ նշված օբյեկտների նկատմամբ սեփականությունը հաստատող վերջնական համաձայնագիրը պետք է ստորագրվի մինչ 2007 թվականի հունվարի 1-ը:
Բնական գազի` էլեկտրաէներգիայի արդյունավետ վերարտադրման համար կողմերը միավորում են ջանքերը Հրազդան-5 տեխնիկական համալիրի վերանգման եւ վերազինման ուղղությամբ, որը կունենա կառավարման մի ընդհանուր կենտրոն, ինչպես նաեւ կառուցվելու է մինչեւ 140 ՄՎտ էլէկտրական հզորությամբ գազատուրբինային կայանք: Տվյալ օբյեկտների հետագա շահագործումը կնվազեցնի էլեկտրաէներգիայի արտադրելու վառելիքային ծախսերը: Համաձայնագրում նշվում է Հրազդան-5-ի արտադրած էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը:
Պայմանագրի ավարտին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ի բաժինը կկազմի մեծամասնություն: Համաձայնագիրը ֆիքսում է Հայաստանի Հանրապետության համար ռուսական գազի սակագինը մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը` 110$ 1000 խորանարդ մետրի դիմաց :