Ռուսաստանի և Եգիպտոսի ՊՆ ղեկավարներն առաջիկա հանդիպմանը «2 գումարած 2» ձևաչափով Կահիրեում համաձայնեցնում են երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական ուղղությունները, այդ թվում քաղաքական, ռազմատեխնիկական ու տնտեսական ասպեկտները, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-14-ին: «Կքննարկվեն ռուս-եգիպտական համագործակցության, այդ թվում տեխնիկական, տնտեսական ու մշակութային ոլորտներում, խորացմանն առնչվող հարցեր: Այցի շրջանակում նախատեսվում է համաձայնեցնել համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները արտաքին քաղաքականության ոլորտում»,-հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը:
Հաջորդ շաբաթ Dunya- al- Vatan-ը, աղբյուրների վրա հղումով, տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Մոսկվան ու Կահիրեն բանակցում են ռազմատեխնիկական ոլորտում պայմանագրի ստորագրման մասին, իսկ առաջին գործարքն իբր արդեն կարող է ստորագրվել ՌԴ և Եգիպտոսի ՊՆ ղեկավարների միջև Կահիրեում: Ողջ գումարը Եգիպտոսի համար արդեն համաձայնվել է վճարել Պարսից ծոցի պետություններից մեկը:
Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտի» բարձրաստիճան ներկայացուցիչը մինչ այդ «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել էր, որ Ռուսաստանը շահագրգռված է զենք առաքել Եգիպտոս, հարցը միայն վերջինիս վճարունակությունն է:
1950-1960 թթ. Եգիպտոսը ԽՍՀՄ կարևորագույն գործընկերն էր Մերձավոր Արևելքում: 1971 թվականին Մոսկվայի ու Կահիրեի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր կնքվեց: Սակայն 1976 թվականին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի օրոք միակողմանի կարգով դենոնսացիայի ենթարկվեց: Խորհրդային-եգիպտական քաղաքական շփումները նվազեցին, թեև ԽՍՀՄ-ը շարունակում էր կատարել իր պարտավորություններն ըստ կնքված համաձայնությունների ու պայմանագրերի: 1982 թվականից Եգիպտոսի ղեկավարությունը նախագահ Մուբարաքի գլխավորությամբ սկսեց աստիճանաբար կարգավորել հարաբերությունները ԽՍՀՄ հետ:
Երկկողմ հարաբերությունների գագաթնակետը դարձան 50-60-ական թվականները, երբ հազարավոր խորհրդային մասնագետներ օգնում էին Եգիպտոսին գործարաններ, ձեռնարկություններ կառուցել: Եգիպտոսի ԶՈւ գրեթե ողջ հրամանատարային կազմը, ներառյալ նախագահ Հոսնի Մուբարաքին, ոսում է ստացել Ֆրունզեի անվան ԳՇ ռազմա-օդային ակադեմիայում:
1955 թ. Մոսյվայի ու Կահիրեի միջև համաձայնություն կնքվեց խորհրդային զենքի առաքումների մասին: Սկսվեցն Եգիպտոսի զինված ուժերի վերակառուցման ու արդիականացման փուլը: ԽՍՀՄ-ը օգնեց Եգիպտոսին, ճիշտ է ապարդյուն, Իսրայելի դեմ Վեցօրյա պատերազմում, որն ավարտվեց եգիպտական ՌՕՈՒ ջախջախումով և Սինայի թերակղու ու Հոլանի բարձունքների կորստով:






