AM
11 November 2013 - 08:46 AMT

Ամերիաբանկը բժիշկների համար հատուկ քարտեր է մշակել

Ամերիաբանկը բժիշկների համար հատուկ քարտեր է մշակել, որը յուրօրինակ ֆինանսական շտապ օգնություն է:

Առանձնահատուկ ուշադրության արժանացնելով հանրության համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտի ներկայացուցիչներին` Ամերիաբանկն արշավի շրջանակում առաջարկում է քարտով վարկային գիծ` սահմանելով յուրահատուկ արտոնյալ պայմաններ: Մասնավորապես` վարկային գծի օգտագործման համար մինչև տարեվերջ տոկոսադրույք չի կիրառվում, և մինչև տարեվերջ քարտի սպասարկումն անվճար է:

Փաթեթից կարող են օգտվել «Նաիրի», «Շենգավիթ», «Էրեբունի», «Նորք-Մարաշ», «Մալաթիա», «Սուրբ Գիգոր Լուսավորիչ», «Ռաֆայել» բժշկական կենտրոնների, «Մարգարյան» հիվանդանոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Արաբկիր» բժշկական համալիրի, «Սուրբ Մարիամ» ընտանիքի առողջության կենտրոնի, «Իզմիրլյան» գիտա-բժշկական կենտրոնի, «Մեդեսի», «Մատիկյան» ստոմատոլոգիական կլինիկաների և այլ առաջնակարգ առողջապահական հաստատությունների բժիշկները:

Արշավի շրջանակում ներկայացված բժշկական հիմնարկների գլխավոր բժիշկներին, բաժանմունքների ղեկավարներին տրամադրվում է Visa/Master Platinum քարտ, որի վարկային գծի սահմանաչափը մինչև 3,0 մլն ՀՀ դրամ է, ոչ ղեկավար պաշտոններ զբաղեցնող, բայց գիտական կոչում ունեցող բժիշկներին տրամադրվում է Visa/Master Gold քարտ` մինչև 1,0 մլն ՀՀ դրամ վարկային գծի սահմանաչափով, իսկ մյուս բժիշկներին տրամադրվում է Visa/Master Standard քարտ` մինչև 500,000 ՀՀ դրամ վարկային գծի սահմանաչափով:

Վարկային գիծը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով, ընդ որում, չի պահանջվում լրացուցիչ հաստատում և այն ստացող անձի եկամտի վերաբերյալ փաստաթուղթ:

Ամերիաբանկի այս նոր նախաձեռնությունը կնպաստի բժիշկների ֆինանսական ընթացիկ խնդիրների լուծմանն ու նոր գործընկերական հարաբերությունների ձևավորմանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումայինբանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային ևմանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: