Համաշխարհային ԶԼՄ-ներում սենսացիա դարձավ ՀԴԲ նախկին թարգմանչուհի Սիբել Էդմոնդսի գրքի հրատարակումը «Գաղտնի կինն» անվանումով: Ինչպես հայտնում է Vesti.Az-ը, գրքում ՀԴԲ նախկին աշխատակցուհին նկարագրում է, թե ինչպես Պենտագոնը, ԿՀՎ-ն ու ԱՄՆ պետքարտուղարությունը սերտ կապեր են ունեցել «Ալ Քայիդայի» գրոհայինների հետ 2001 թվականին, փաստեր է հրապարակում, որոնք անմիջական կապ ունեն Ադրբեջանի հետ:
«Sunday Times» թերթին տված հարցազրույցում Էդմոնդսը հայտարարել է, որ Այման ալ Զավահիրին, որն այսօր «Ալ Քայիդայի» առաջնորդն է ու Ուսամա բեն Լադենի օգնականն էր, անցյալում անհամար հանդիպումներ է ունեցել Բաքվում ԱՄՆ դեսպանատանն ԱՄՆ զինվորականների ու հետախույզների հետ «Գլադիո-Բ» գործողության շրջանակներում 1997-2001 թթ.:
Ալ Զավահիրին, գրել է նա, ինչպես նաև Բեն Լադենի ընտանիքի անդամներն ու մյուս մոջահեդները, տեղափոխվում էին ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով Կենտրոնական Ասիայի ու Բալկանների տարբեր երկրներ, մասնակցելու համար Պենտագոնի աջակցությունը վայելող ապակայունացման գործողություններին:
Իր աշխատանքում Էդմոնդսն հենվում է այն վկայությունների մասին, որ ԱՄՆ զինվորականներն ու հետախուզական ծառայությունները համագործակցում են իսլամիստ գրոհայինների հետ, որոնք կապված են «Ալ Քայիդայի» հետ, այսինքն այն նույն ուժերի, որոնց մեղադրում են 11/09 գրոհների համար, և որ ՀԴԲ աշխատակիցները թաքցնում էին այդ վկայությունները: Երբ Էդմոնդսը բողոքել է իր վերադասին, նրա ընտանիքին սկսել է սպառնալ բողոքի ֆիգուրանտներից մեկը, իսկ թարգմանչուհուն ազատել են աշխատանքից: ԱՄՆ արդարադատության նախարարության գլխավոր տեսուչի վարչությունը որոշ ժամանակ անց հետաքննություն է անցկացրել ՀԴԲ իր գործընկերների վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ, սակայն վարչությունը մանրամասներ չի ներկայացրել, քանի որ մեղադրանքները գաղտնի են պահվում:
Թեև լրտեսության մասին հայտարարության վերաբերյալ վերջնական եզրակացություններ չարվեցին, արդարադատության նախարարությունը եկավ այն եզրահանգման, որ Էդմոնդսի մեղադրանքներից շատերը «հիմնավորված էին, որ ՀԴԲ լրջությամբ չի մոտեցել դրանց, և որ նրա մեղադրանքները վճռորոշ են եղել նրա ծառայություններից հրաժարվելու ՀԴԲ որոշման համար»:
Քանի որ «Գլադիոյի» իրողությունն Եվրոպայում հաստատված է պատմական փաստաթղթերով, Էդմոնդսը պնդում է, որ նույն ռազմավարությունը Պենտագոնը կիրառել է 1990-ականներին մարտական գործողությունների նոր թատերաբեմում՝ Ասիայում: «Նոր նացիստներին օգտագործելու փոխարեն, նրանք օգտագործում էին մոջահեդներին, որոնք աշխատում էին տարբեր Բեն Լադենների ղեկավարությամբ, ինչպես նաև Ալ Զավահիրիի»,-ասել է նա:
«Գլադիոյի» վերջին հայտնի հրապարակային հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Միացյալ գաղտնի կոմիտեում Բրյուսելում 1990 թվականին: Թեև Իտալիան հիմնական ուղղությունն էր Եվրոպայում հին գործողությունների համար, Էդմոնդսն ասել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը տարանցիկ գլխավոր կայաններն էին նոր, այլ տիպի գործողությունների համար Ասիայում՝ Աֆղանստանում հակախորհրդային արշավի մասնակիցների, այսպես կոչված «աֆղանցի արաբների» օգտագործմամբ, որոնց մարզել էր «Ալ Քայիդան»:
Պենտագոնի ղեկավարած նոր գործողություններն ունեին «Գլադիո Բ» անվանումը, որը տվել էր ՀԴԲ-ն: «1997 թվականին ՆԱՏՕ-ն խնդրեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին ազատել բանտից Այման ալ Զավահիրիի հետ կապված գրոհայիններին բանտից, որի դերը Անվար Սադաթի սպանության գործում մեծ էր ու նպաստեց, որ Մուբարաքն իշխանության գա: ԱՄՆ հրամանով նրանց ինքնաթիռով տեղափոխեցին Թուրքիա մարզելու և Պենտագոնի գործողություններում օգտագործելու համար»,-պատմել է նա:
Էդմոնդսի պնդումներն անկախ հաստատում ստացան հրապարակային բնույթի փաստաթղթերում: «Ուոլլ սթրիթ ջորնալը» գրել է Մուբարաքի և եգիպտական «Իսլամական ջիհադի» գործող թևի միջև մշուշոտ համաձայնության մասին», որն այն ժամանակ ղեկավարում էր Այման ալ Զավահիրին: …Այդ խմբի մարտիկներից շատերը համաձայնվեցին հրադադարի նախկին նախագահ Մուբարաքի հետ 1997 թվականին»:
Յոսեֆ Բոդանսկին, որը Կոնգրեսի Ահաբեկչության և ոչ ավանդական մեթոդներով պատերազմի գծով աշխատանքային խմբի նախկին տնօրենն է, մեջբերում է ԱՄՆ հետախուզական շրջանակներում Defense and Foreign Affairs: Strategic Policy հոդվածի համար օգտագործված աղբյուրների խոսքերը, հաստատելով, որ «բանավեճ է եղել Այման ալ Զավահիրիի և ոմն ամերիկաբնակ արաբի միջև, որը հայտնի էր որպես ԿՀՎ ու ԱՄՆ կառավարության գործակալ»: Նա հիշատակել է ԱՄՆ հետախուզության անունից Ալ Զավահիրիին արված «առաջարկությունը», որը նրա իսլամիստներին գործողությունների ազատություն էր տալիս Եգիպտոսում, քանի դեռ նրանք կսատարեին ԱՄՆ ուժերին Բալկաններում: 1998 թվականին Ալ Զավահիրիի եղբայրը՝ Մուհամմեդը ղեկավարում էր «Կոսովոյի ազատագրման բանակի» էլիտային ստորաբաժանումը սերբերի դեմ պատերազմում, ըստ հաղորդագրությունների, նա ուղիղ շփումներ ուներ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:
«Այդ է պատճառն, ըստ Էդմոնդսի, որ թեև «ՀԴԲ-ն մշտապես հետևում էր բոլոր երկրների դիվանագիտական ճյուղավորումների շփումներին, միայն չորս երկիր էր բացակայում այդ արձանագրությունից՝ Բրիտանիան, Թուրքիան, Ադրբեջանն ու Բելգիան, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը: Ոչ մի այլ երկիր, այդ թվում Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, չէին հանվել ցուցակից: Պատճառն այն է, որ այդ չորս երկրները այսպես կոչված «Գլադիո Բ» գործողությունների անբաժան մասն էին կազմում, ասվում է perevodika.ru կայքում հրապարակված հոդվածում:






