AM
10 January 2003 - 15:11 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Ղարաբաղյան խնդրի լուծման համար Ադրբեջանն ուժեղ բանակի կարիք ունի, եւ Թուրքիան մշտապես պատրաստ է օգնել նրան այդ հարցում: Այդ մասին օրերս Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ Հուսեյն Հեքսունը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի ԶԼՄ-ները, թուրք գեներալը հանդես է եկել «Անկարայի եւ Բաքվի միջեւ ռազմական համագործակցության մշտական ամրապնդման» օգտին:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի առնչությամբ: