Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ նրանց անձնական ներկայացուցիչների հանդիպումները չեն կարող փոխարինել ղարաբաղյան կարգավորման լիարժեք բանակցային գործընթացը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքերով` ներկայումս ԼՂՀ ղեկավարության ջանքերն ուղղված են եռակողմ բանակցային գործընթացի վերսկսմանը: «Նման կարծիքի են նաեւ միջազգային միջնորդները, որոնք Լեռնային Ղարաբաղը համարում են բանակցությունների լիիրավ անդամ», – նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: