AM
10 January 2003 - 14:09 AMT

ԿԱՆԽՎԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Հունվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղության վրա ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խումբը խախտելով ԼՂՀ պաշտպանության սահմանագիծը` փորձել է ներթափանցել ղարաբաղյան տարածք: Ինչպես «Դե-ֆակտո» գործակալությանը հայտնել են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, ԼՂՀ պաշտպանական բանակի զինծառայողները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել խմբի վնասազերծման համար: Արդյունքնում ադրբեջանական զինծառայողներից մեկը վիրավորվել է եւ գերի վերցվել: Մնացած դիվերսանտները փախուստի են դիմել: Միջադեպի մասին տեղեկացվել են Լեռնային Ղարաբաղում հավատարմագրված ԵԱՀԿ-ի եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչությունները: