«Իրանը ցանկանում է ժամանակ շահել ակտիվացնելու համար իր միջուկային ծրագիրը. ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Թեհրանն օգտագործի այս բանակցությունները «վեցնյակի» հետ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Թույլ չենք տա, որ այս համաձայնությունը, եթե այն ձեռք բերվի, շահեկան ժամանակ դառնա, կամ թույլ չենք տա այնպիսի համաձայնագրի կնքում, որը չի բխի մեր շահերից»,- ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով հանդիպումը Ժնևում:
Ջոն Քերին նշել է, որ Իրանի հետ ժնևյան բանակցություններնամենաիրական շանսն են վերջին տասնամյակներում «առաջընթացի հասնելու ու Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար», հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նոյեմբերի 20-ին Ժնևում ավարտվեց միջազգային միջնորդների ընդլայնված հանդիպումն Իրանի հետ: Թեհրանը մտադիր է մինչև տարեվերջ համաձայնության հասնել իր միջուկային ծրագրի հարցում:
Հանդիպումն ընդմանեը մի քանի րոպե է տևել, այդ ընթացքում կողմերը քննարկել են բանակցությունների մանրամասները: Դրան հաջորդել են երկկողմ բանակցությունները՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը զրուցել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ:
Նոյեմբերի 10-ին Իրանի միուջակային ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցող վեց երկրների միջազգային միջնորդները չկարողացան ոչ մի համաձայնագիր ընդունել կամ ստորագրել: Ռուսաստանից բանակցություններին մասնակցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպումից հետո նա հայտարարել է լրագրողներին, որ ժամանակը զուր չի վատնվել:






