AM
2 Դեկտեմբեր 2013 - 07:00 AMT

Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն հաջորդ շաբաթ կհանդիպեն Վիեննայում

Իրանի, միջազգային միջնորդների «վեցնյակի» ներկայացուցիչների և ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-10 Վիեննայում, հայտնում է Իրանի ISNA լրատվական գործակալությունը՝ Իրանի պաշտոնական ներկայացուցչի վրա հղումով: Ըստ նրա, հանդիպումը նվիրված է լինելու միջանկյալ համաձայնության հետ կապված հարցերի քննարկմանը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Դեկտեմբերի 11-ին Վիեննայում նախանշված է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հանդիպումը՝ քննարկելու համար Իրանի և այդ կազմակերպության միջև Թեհրանում ձեռք բերած համաձայնության ընթացքը:

Ըստ նոյեմբերին ձեռք բերած Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համաձայնության, Թեհրանը համաձայնվեց թույլ տալ կազմակերպության տեսուչների այցն Արակի կառուցվող միջուկային ռեակտոր և այլ օբյեկտներ:

Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը: Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:

Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը: