AM
17 Դեկտեմբեր 2013 - 07:11 AMT

ԵՄ Խորհուրդը հորդորել է արագ կյանքի կոչել Իրանի հետ ժնևյան պայմանավորվածությունները

Դեկտեմբերի 17-ին ԵՄ արտաքին քաղաքականության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը կշարունակի նոյեմբերին մեկնարկած բանակցությունների փուլը իրանական կողմի հետ ի դեմս ԱԳ փոխնախարար Աբբաս Արկչիի, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

«Մենք պայմանավորվել ենք ԵՄ Խորհրդի որոշման շուրջ, որտեղ պահանջում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածություններն արագ կյանքի կոչվեն և հստակեցնում ենք, որ պետք է խուսափել բոլոր գործողություններից, որոնք կարող են դանդաղեցնել գործընթացը»,-ասել է Էշթոնը մամլո ասուլիսում:

Նա հիշեցրել է, որ միջազգային «վեցնյակն» արդեն քննարկել է Իրանի դեմ պատժամիջոցների աստիճանական վերացման հարցը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Դա շատ զգայուն հարց է, մենք պարտավոր ենք շատ ուշադիր հետևել գործընթացին, որպեսզի արագ լուծում գտնենք և պատասխաններ տանք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային հանրությանը հուզող հարցերին»,-նշել է Էշթոնը: Իրանի պատվիրակությունը դեկտեմբերի 14-ին լքեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ժնևի համաձայնագրի իմպլեմենտացիայի շուրջ բանակցությունները, քանի որ ԱՄՆ-ն «սև ցուցակում է» ընդգրկել 19 ֆիզիկական ու իրավաբանական անձանց, որոնց կասկածում են Իրանին աջակցելու մեջ ուրանի հարստացման գործում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ բանակցությունները կվերսկսվեն առաջիկա մի քանի օրում: Իր հերթին Իրանը նշեց, որ ԱՄՆ գործողությունները հակասում են Ժնևի համաձայնության ոգուն, հայտնում է BBC-ին:

ԱՄՆ Պետքարտուղարությունն ու ֆինանսների նախարարությունը որոշում են կայացրել համալրերու ԱՄՆ պատժամիջոցներին առնչվող ցուցակները մի շարք իրանական կազմակերպություններով ու անձանց անուններով, ինչպես նաև Իրանի հետ համագործակցող այլ երկրների մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց անուններով: Ցուցակների ընդլայնումը համընկավ ժնևյան գործողությունների ծրագրի պատասխանատու աշխատանքի գործարկման հետ, որ «վեցնյակն» ու Իրանը ընդունեցին նոյեմբերին:

Նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «վեցնյակի» (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) երկրների բանակցություններում բեկում արձանագրվեց: Կողմերը «գործողությունների ծրագիր» ստորագրեցին Ժնևում, որը ենթադրում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Ըստ ԶԼՄ-ների, խոսքը գնում է առաջին հերթին Իրանի 4,2 մլրդ դոլար արտասահմանյան ակտիվների ապասառեցման մասին:

Համաձայնության առաջին փուլը նախատեսված է կես տարվա համար. Իրանը պարտավորվում է սահմանափակվել ուրանի 5 տոկոս հարստացմամբ, վերացնել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները, նոր ցենտրիֆուգեր չգործարկել, դադարեցնել ծանր ջրով աշխատող ռեակտորի կառուցումն Արակում:Համաձայնությունն Իրանի ու «վեցնյակի» միջև ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 20-ին: Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ փորձագետները ՄԱԳԱՏԷ-ից առաջին անգամ երկու տարում այցելեցին Իրանի միջուկային օբյեկտներից մեկը, որն աշխատում է ծանր ջրի վրա: