ՌԴ և Վրաստանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմին առնչվող հարցեր հաջորդ տարվա սկզբին կքննարկեն ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
«Մենք չունենք արգելված թեմաներ: Մենք քննարկում ենք այն ամենն, ինչ կարևոր ենք համարում: Վիզաների հարցը մենք ևս քննարկել ենք: Հանդիպումը պետք է կայանա գալիք տարվա սկզբին: Բնականաբար, մենք վեր կհանենք բոլոր այն խնդիրները, որոնք մնում են, և այն արդյունքները, որոնց մենք հասել ենք: Մենք արդեն բավականին ազատականացրել ենք վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար»,-ասել է Կարասինը:
Վրաստանի կառավարությունը Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, որն իշխանության եկավ 2012 թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կարևորագույն խնդիրներից մեկը համարում է հարաբերությունների կարգավորումը ՌԴ հետ: Գեորգի Մարգվելաշվիլին, որը նախագահ ընտրվեց հոկտեմբերի 27-ին, հաջորդ իսկ օրը հայտարարեց լրագրողներին, որ «Վրաստանը կշարունակի ճիշտ և հետևողական քաղաքականությունը ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և առավելագույնս կառուցողական կլինի այդ հարցում»:
Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը 2008 թ. Ցխինվալի դեմ Վրաստանի ռազմական ագրեսիայից հետո: Ի պատասխան Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ և հայտարարեց երկու ինքնահռչակ հանրապետությունները գրավյալ տարածքներ: Բիձինա Իվանիշվիլիի օրոք Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններ սկսվեցին հարաբերությունների կարգավորման շուրջ:






