AM
27 Դեկտեմբեր 2013 - 06:58 AMT

Հարավային Սուդանն օժանդակության է սպասում

Հարավային Սուդանում ՄԱԿ խաղաղապահ առաքելության ղեկավար Հիլդե Ջոնսոնը հայտարարել է, որ ակնկալում է ռազմական օգնություն և հանդերձանք, որ անհրաժեշտ են շուրջ 50 հազար քաղաքացիական անձանց պաշտպանությունն ապահովելու համար, որոնք ապաստան են փնտրում ՄԱԿ բազաներում, հայտնում է Associated Press-ը: Ըստ նրա, անհրաժեշտ ամեն ինչ Հարավա Սուդան կհասնի 48 ժամվա ընթացքում:

Ելույթ ունենալով մայրաքաղաք Ջուբայում անցած մամլո ասուլիսում՝ Ջոնսոնը բերել է ՄԱԿ տվյալները, որոնց համաձայն 11 օրում սպանվել է շուրջ 1000 մարդ: Ըստ նրա, առավել արյունահեղ բախումներ են տեղի ունենում Մալակալ քաղաքում, որը նավթով հարուստ Վերին Նեղոսի նահանգի մայրաքաղաքն է, հայտնում է ՌԲԿ-ն:

Բախումները Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում սկսվել են դեկտեմբերի լույս 16-ի գիշերը: Մարտերին մասնակցում են զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք պատկանում են տարբեր ցեղախմբերի: Հարավային Սուդանի նախագահ Սալվա Քիիրը հայտարարել է, որ երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ՝ մեղադրելով նախկին նախագահ Ռիեկա Մաշարին այն կազմակերպելու մեջ:

Ապստամբները Մաշարի ղեկավարությամբ մի շարք քաղաքներ են գրավել երկրի հյուսիսում, այդ թվում այն տարածքներում, որտեղ կենտրոնացած են Հարավային Սուդանի նավթի հիմնական պաշարները: «ՌԻԱ Նովոստիի» մամլո ասուլիսում դեկտեմբերի 20-ին ՌԴ-ում Հարավային Սուդանի դեսպան Շոլ Դենգ Ալակը հայտարարեց, որ հակամարտությունը պետական հեղաշրջման փորձի հետևանք է՝, ոչ թե ցեղերի դիմակայություն, որոնց պատկանում են փոխնախագահն ու նախագահը:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 24-ին բանաձև է ընդունել Հարավային Սուդանում խաղաղապահների քանակի ավելացման վերաբերյալ գրեթե մինչև 12,5 հազար «երկնագույն սաղավարտների» ներգրավման հաշվին երկրի այլ տարածքներից: