ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը իր «անկեղծ ցավակցությունն է» հայտնել նախօրեին Բեյրութում տեղի ունեցած բռնարարքի զոհերի ընտանիքներին:
«Բռնության աճը Լիբանանում խորը մտահոգություն է առաջացնում: Ես կոչ եմ անում Լիբանանի քաղաքական գործիչներին ու ժողովրդին մի կողմ թողնել տարաձայնություններն ու միավորել ջանքերը վերականգնելու համար անվտանգությունը»,-ասվում է Բրյուսելում տարածված հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրամիությունը դատապարտում է ահաբեկչությունը Բեյրութում, հայտնում է interfax-ը:
Դեկտեմբերի 27-ի վաղ առավոտյան Բեյրութում պայթուցիկով լցոնված ավտոմեքենա է պայթեցվել: Ինչպես հայտնել է «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը, պայթյունի հետևանքով զոհվել է նախկին նախարար Մոհամմեդ Շաթահը, որը «Ալ Մուստակբալ» շարժումն էր ներկայացնում, և ևս 5 մարդ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ինչպես հայտնել է Քանդահարյանը, Բեյրութի հայերի շրջանում զոհեր ու տուժածներ չկան:
Ահաբեկչության արդյունքում 70 մարդ վիրավորվել է:






