AM
17 Հունվար 2014 - 12:58 AMT

Լավրովը Սիրիային հորդորել է չենթարկվել սադրանքների

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայինհորդորել է չենթարկվել սադրանքներին, որոնց նպատակն է ձախողել «Ժնև-2» խաղաղ խորհրդաժողովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հիմա փորձեր են արվում արհեստական խոչընդոտներ ստեղծել խորհրդաժողովի աշխատանքը տապալելու կամ դժվարացնելու համար: Առավել ևս կարևոր է կարծիքների փոխանակումը, պետք է անել հնարավորը, որպեսզի այդ փորձերը հաջողության չհասնեն»,- ասել է Լավրովն իր սիրիացի պաշտոնակից Վալիդ Մուալեմի հետ հանդիպմանը:

Ըստ ՌԴ նախարարի, «դա պահանջում է քաղաքական կամք, զսպվածություն ու սադրանքների չենթարկվելու ունակություն»: Իր հերթին Մուալեմն ասել է, որ «նա, ով կկարողանա սադրել սիրիացի նախարարին, միլիոն դոլար կստանա»: