AM
18 July 2003 - 15:27 AMT

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԿԻՆՏԵԳՐՎԻ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ

Մոտ ապագայում Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ ընդգրկված երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պաշտպանական ներուժը սերտորեն կինտեգրվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Բելտա» գործակալությունը, հայտնել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինը` ներկա գտնվելով Մինսկում կայացած ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններին: Նրա խոսքերով` կողմերը «աշխատելու են միասնական պլաններով, որը կնշանակի ստանդարտացում, ինչպես նաեւ միասնական պաշտպանական-արդյունաբերական տնտեսական ներուժ»: Ա. Կվաշնինը տեղեկացրել է նաեւ, որ ՀԱՊԿ շրջանակներում ընդունվելու է 2006-2016 թվականների սպառազինության եւ տեխնիկայի զարգացման ծրագիր: