AM
28 April 2006 - 09:42 AMT

ՀԲ-ն շահավետ է համարում Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքը «Գազպրոմին»

Համաշխարհային Բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ շատ շահավետ անվանեց Հայաստանի համար Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի(Հրազդան-5) վաճառքը «Գազպրոմին»: Նրա խոսքերով, հաջորդ շաբաթ Հայաստանի կառավարությունը բաց քննարկումներ է կազմակերպելու այս հարցով, եւ երկրի հանրությունը կկարողանա համոզվել գործարքի շահավետության մեջ:

Մեկնաբանելով այն, որ ռուսական կողմը փաստորեն մենշնորհատեր է դառնում Հայաստանի էներգետիկ բնագավառում` Ռոջեր Ռոբինսոնը ընդգծեց, որ «Ռուսաստանը վառելիք է մատակարարում Հայկական ԱԷԿ-ին, ինչպես նաեւ գազ»: «Այնքան կարեւոր չէ` ում է պատկանում այս կամ այն ձեռնարկությունը, որքան կարեւոր է դրա ճիշտ կառավարումը»,- ավելացրեց նա: