AM
5 Մարտ 2014 - 08:33 AMT

ՌԴ ՌԾՈւ. ԱՄՆ «Ջորջ Բուշ» ավիակիրն իրավունք չունի անցնելու սևծովյան նեղուցներով

Հունական Պիրեոս նավահանգիստ մտած ԱՄՆ «Ջորջ Բուշ» ավիակիրը չի կարողանա անցնել սևծովյան նեղուցներով, հայտնել են ՌԴ ՌԾՈւ Գլխավոր շտաբում: «Այդ դասի նավերը, որոնք պատկանում են ոչ սևծովյան պետություններին, ըստ Մոնտրյոյի կոնվենցիայի, իրավունք չունեն անցնելու սևծովյան նեղուցներով»,-հայտարարել է ՌԾՈւ ներկայացուցիչը: Նրա հայտարարությունը հերքել է որոշ ԶԼՄ-ների հաղորդագրությունը, որ ավիակիրը կարող է անցնել Սև ծով:

Առայժմ կա Մոնտրյոյի կոնվենցիայի մեկ խախտող՝ ԱՄՆ ՌԾՈՒ «Թեյլոր» նավը, որը վնասվածքի պատճառով մնացել է թուրքական Սամսուն նավահանգստում: Այդ նավը դեռևս փետրվարի 26-ին պետք է դուրս գար Սև ծովից, սակայն դա տեղի չունեցավ:

Պենտագոնը Սոչիի Օլիմպիական խաղերի շեմին երկու ռազմանավ ուղարկեց Սև ծով՝ «Թեյլորը» և «Մաունթ Ուիթնին»: Վերջինս լքել է Սև ծովի տարածքը փետրվարի 25-ին:

Այս պատմության մեջ միջազգային իրավունքի խախտման հետ մեկտեղ՝ Մոնտրյոյի կոնվենցիայի խախտում ու ինքնիշխան պետություն Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու փորձ, հստակ նկատելի է ևս մեկ նպատակ՝ իսկական պատերազմ սանձազերծել Ղրիմում: Այստեղ շատ բան կախված է Թուրքիայի դիրքորոշումից. թույլ կտա, որ ավիակիրն անցնի Բոսֆորի նեղուցով, թե՝ ոչ: Ըստ Ուկրաինայի Սպաների միության նախագահ Եվգենի Լուպակովի, ԱՄՆ «Ջորջ Բուշ» ավիակիր նավից թռչող ինքնաթիռներն արդեն 20 րոպեից կհասնեն Ղրիմի տարածք: Ըստ նրա, Թուրքիան առանց որևէ խնդիրների Բոսֆորն անցնելու թույլտվություն կտա: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ՝ ավիակիրը փոքր նավակ չէ, նեղուցները նեղ են ու դրանք անցնելը բավականին դժվար է:

Հարկ է նշել, որ այդ ողջ պատմությունն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի ու Ղրիմի ահաբեկմանը, քան իրական հարձակման: Պենտագոնը մտադիր չէ կասկածելի դիմակայության մեջ մտնել Ղրիմի պատճառով՝ մի տարածքի, որ ոչ մի պարամետրով չի մտնում ԱՄՆ գերակա շահերի շրջանակի մեջ, դե գուցե միայն «ժողովրդավարության հաստատման» տեսակետից: Սակայն հիշելով այդ շարքի անհաջողությունների մասին, սկսած Աֆղանստանից ու վերջացրած Մերձավոր Արևելքով, հազիվ թե պատերազմ սադրելու տրամադրվածություն լինի: Ճիշտ է, Ուկրաինայում շատ կցանկանային, որ Արևմուտքը մասնակցեր ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը, սակայն հազիվ թե դա տեղի ունենա: Պուտինի հետ ոչ ոք մտադիր չէ առճակատվել՝ նույնիսկ Ուկրաինայի համար:

USS George H.W. Bush ուղեկցում են 17 այլ նավեր ու երեք սուզանավ, որոնք մարտի 3-ին անցել են Էգեյան ծովով: Ավիակիրն ունի 90 ինքնաթիռ, ներառյալ տարբեր տիպի ուղղաթիռներ, ինչպես նաև F-22 Raptors մի քանի կործանիչներ:

Ինչ վերաբերում է սուզանավերին, ապա յուրաքանչյուրն ունի 24 հրիթառային հոր, իսկ յուրաքանչյուր կորպուս ունի 8 առանձին միջուկային մարտագլխիկ: Նավի վրա 8 էսկադրիլիա կա: Նրանցից 4-ը զինված են F/A-18 Hornet и F/A-18E/F Super Hornet տիպի 10-14 կործանիչներով: Բացի George H.W. Bush, ավիակիրների խմբում են նաև USS Truxtun, USS Roosevelt և USS Philippine Sea նավերը: Բոլոր երեք նավերը միասին ունեն մոտ 300 հեռահար գործողության թևավոր հրթիռներ:

Մինչդեռ Պենտագոնը հերքում է Միջերկրական ծովում ԱՄՆ ՌԾՈւ նավերի տեղաշարժի մասին հաղորդագրությունները ու հայտարարում, որ ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ միջամտել Ուկրաինայի հակամարտությանը:

1936 թ. Մոնտրյոյի կոնվենցիան բոլոր երկրների առևտրային նավերին նեղուցն անցնելու ազատություն է տալիս ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմի: Սակայն ռազմանավերի համար պայմանները տարբեր են սևծովյան ու ոչ սևծովյան պետությունների համար: Նախապես իրազեկելով Թուրքիայի իշխանություններին, սևծովյան երկրները կարող են ցանկացած տիպի ռազմանավ անցկացնել նեղուցով խաղաղ ժամանակ: Ոչ սևծովյան պետությունների համար սահմանափակումներ կան ըստ նավերի դասակարգման և տարողունակության: Ոչ սևծովյան երկրների ռազմանավերի ընդհանուր տարողությունը չպետք է գերազանցի 30 հազար տոննան, առավելագույն դեպքում՝ 45 հազար տոննան, ժամկետը չպետք է գերազանցի 21 օրը:

Պատերազմի ժամանակ, որին Թուրքիան չի մասնակցում, նեղուցները պետք է փակ լինեն ցանկացած պատերազմող տերության ռազմանավերի համար: