Դեկտեմբերի 20-ին Ղազախաստանի Ալմաթի քաղաքում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) գործողության շրջանում իրավիճակը գնահատող եւ վերլուծող փորձագետների հանդիպումը` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես հաղորդել է ՀՀ ԱԳՆ-ն, վկայակոչելով Հավաքական անվտանգության խորհրդի քարտուղարությանը, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխհարաբերությունների, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում ՀԱՊ անդամ-երկրների մոտեցումները համակարգելու հարցեր: Նիստի մասնակիցները ընդգծել են ՀԱՊ-ի անդամ-պետությունների անվտանգությանը եւ շահերին վերաբերող առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումների ճշտման աճող անհրաժեշտությունը: