AM
24 December 2002 - 14:35 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՐԿՐՈՒՄ «ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ» ՄԱՍԻՆ

Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեն հավաստի տեղեկություններ ունի երկրում իրավիճակի ապակայունացման նախապատրաստման մասին: Այդ մասին, ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, նա հայտարարել է օրերս Ազգային անվտանգության խորհուրդի հատուկ ընդլայնված նիստում, որին մասնակցել են երկրի բոլոր ուժային նախարարությունների եւ գերատեսչությունների, Հակակոռուպցիոն խորհրդի ղեկավարները եւ Վրաստանի խորհրդարանի նախագահը: Շեւարնաձեի խոսքերով, «եթե կտրուկ քայլեր չձեռնարկվեն երկրում քրեածին իրավիճակի առողջացման ուղղությամբ, ապա շատ երկրներ կարող են հրաժարվել Վրաստանի հետ համագործակցությունից»: