Պաշտոնական Երեւանը գտնում է, որ Եվրամիությունը ճիշտ դիրքորոշում է զբաղեցրել Թուրքիային իր շարքերում ընդունելու առնչությամբ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Հայաստանի ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Կոպենհագենում վերջերս կայացած գագաթնաժողովում Եվրամիության անդամ-երկրները հստակ գնահատական են տվել ԵՄ Թուրքիայի անդամակցության հեռանկարներին: Պաշտոնական Անկարային ներկայացված պահանջներց մեկն է` բարիդրացիական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Այդ առումով Հայաստանը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել, ընդգծել է նախարարը: «Երեւանը պատրաստ է Թուրքիայի նոր կառավարության հետ երկխոսությանը` երկկողմ հարաբերությունները նորմալ մակարդակի հասցնելու նպատակով»,-հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: