AM
20 December 2002 - 18:33 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՏՈ Է ԿԻՐԱՌԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐՈՆՔ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը վետո է կիրառել երկրի խորհրդարանի կողմից ընդունած սահմանադրական փոփոխությունների փաթեթի նկատմամբ, որոնք թույլ են տալիս ընտրություններին հաղթած «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Էրդողանին դառնալ պատգամավոր, այնուհետեւ զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, իր նման կոշտ դիրքորոշումը նախագահը բացատրել է նրանով, որ ընդունված սահմանադրական փոփոխությունները սուբյեկտիվ են եւ բխում են առանձին անձի շահերից: Թուրքիայի սահմանադրության համաձայն, եթե երկրի նախագահը երկրորդ անգամ մերժի խորհրդարանի ընդունած փաթեթը, ամենայն հավանականությամբ, այն կդրվի հանրաքվեի: