AM
20 December 2002 - 15:34 AMT

ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ «ՖՐԱՆԿ ՄՅՈՒԼԼԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺԱՄԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Մեր ցանկությունն է Հայաստանը դարձնել ժամագործության ասպարեզում առաջատար երկիր եւ մտադիր ենք այդ նպատակով Հայաստան բերել շվեյցարական հայտնի ժամագործական ընկերություններին: Այդ մասին Երեւանում հայտարարել է Ֆրանկ Մյուլլերը` ժամացույցներ արտադրող համանուն աշխարհահռչակ շվեյցարական ընկերության հիմնադիրը: Խոսելով համատեղ ծրագրերի մասին, ձեռներեցը տեղեկացրել է, որ ընկերությունն աստիճանաբար ընդլայնում է իր արտադրական հզորությունները. արդեն կատարվել են որոշակի ներդրումներ, ներմուծվել են տեխնոլոգիաներ, ձեռք են բերվում նոր արտադրական շենքեր: Նրա խոսքերով, Հայաստանը Շվեյցարիայի նման չունենալով բնական ռեսուրսներ, ունի մտավոր բարձր կարողություններով որակյալ աշխատուժ: