Հայ մաքսավորները վերջին ժամանակներս հայտնաբերել են 1200 մաքսանենգային փաթեթներ` դեղորայքային, այդ թվում նաեւ փսիխոտրոպ միջոցներ 3,5 մլն դրամ (6 հազար դոլար) արժողության: Դեղերի մեծ մասը, ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, մաքսանենգները փորձել են տեղափոխել Թբիլիսի-Երեւան գնացքով: Մաքսանենգ միջոցների մնացած մասը հայտնաբերվել է Ֆրանսիայից եկած բեռի, ինչպես նաեւ Մոսկվա-Երեւան ավիաուղերթով ուղարկված փոստային ծանրոցի մաքսային զննման ժամանակ: Փսիխոտրոպ միջոցների 12 փաթեթ ՀՀ պետական մաքսային վարչության աշխատակիցները հայտնաբերել են Գերմանիայից եկած ծանրոցների մեջ: