AM
19 May 2006 - 13:00 AMT

ԱՄՀ-ն Հայաստանին լրացուցիչ $4.9 մլն է տրամադրելու

Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ ավարտեց Հայաստանի համար իրականացվող Աղքատության կրճատման ծրագրի երկրորդ ստուգումը: Ինչպես Pan ARMENIAN.Net-ին հաղորդել են ԱՄՀ Հայաստանի ներկայացուցչությունում ստուգման ավարտը, որն իրականացվել է անցնող ժամանակի սկզբունքի հիման վրա, թույլ է տալիս լրացուցիչ 3.28 միլիոն ՓՀԻ (մոտ 4.9 միլիոն ԱՄՆ դոլար) տրամադրել Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի (ԱԿՏԱ) ծրագրի շրջանակներում: Արդյունքում, տվյալ ծրագրով ստացված գումարի ընդհանուր չափը կհասնի մոտ 14.7 միլիոն ԱՄՆ դոլարի: