Համաձայն Հայաստանի նախագահի ստորագրած հրամանագրի` ՀՀ ազգային անվտանգության նախարարությունը վերակազմավորման ձեւով վերակազմակերպվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ), իսկ Ներքին գործերի նախարարությունը` ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության: Համաձայն նախագահի հրամանագրի` նախկին ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն, իսկ Հայկ Հարությունյանը` ՀՀ ոստիկանության պետ: