AM
18 December 2002 - 19:10 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Այսօր Եվրախորհրդի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ներկայացուցիչները քննարկում են Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Հարավսլավիայում փախստականներին եւ ապօրինի տեղահանվածներին առնչվող իրավիճակը: Նիստում Հայաստանը ներկայացնում է Եվրախորհրդհում ՀՀ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Նիստի ընթացքում նախատեսվում է նաեւ ընդունել զբոսաշրջիկության զարգացման հարցերի վերաբերյալ դրույթներ` որպես պետությունների զարգացման գործոն: