Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ՄՏՍ կոնեկտ LTE հետվճարային սակագնային պլաններից մեկին 24 ամսով, կարելի է ստանալ տվյալների փոխանցման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող ՄՏՍ Hay-Fi (4G) մոդեմը՝ հատուկ պայմաններով:
Սակագնային պլան` ՄՏՍ Hay-Fi (4G)
Ինտերնետ Large` անվճար
Ինտերնետ Medium` 3000 դրամ
Ինտերնետ Small` 5000 դրամ
Գրպանում տեղավորվող այս հարմար սարքն ապահովում է շարժական 4G գերարագ ինտերնետ և ունի մի շարք առավելություններ`
• ինտերնետի և Wi-Fi ցանցի հնարավորություն` մինչև 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր և այլն), • պաշտպանված ներքին ցանց և ինտերնետ, • անմիջապես համակարգչից SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն:
Անժամկետ բաժանորդագրության դեպքում ՄՏՍ Hay-Fi (4G)-ի գինը 60 000 դրամ է:
Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):






