ԱՄՆ վարչակազմը մտահոգված է Ադրբեջանում տիրող նախընտրական իրավիճակով: Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ռիչարդ Բաուչերը: Նա նշել է, որ Վաշինգտոնում չափազանց «կարեւորում են» Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները: «Մենք չենք պաշտպանում որեւէ թեկնածուի, սակայն չափազանց շահագրգռված ենք, որպեսզի ընտրություններն անցնեն Ընտրական օրենսգրքի, Ադրբեջանի սահմանադրության եւ միջազգային չափանիշների համաձայն»,- ասել է Բաուչերը: «ԵԱՀԿ չափանիշները ենթադրում են բոլոր իրավասու թեկնածուների գրանցում, հրապարակային բանավեճեր, ազնիվ եւ ազատ քվեարկության երաշխիքներ»,- նշել է մամլո քարտուղարը: